Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2024 թվականի դեկտեմբերի 20-ին անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունը և Թագուհի Լյովայի Շուշանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2024 դեկտեմբերի 25-ից Թագուհի Լյովայի Շուշանյանին նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-4) համայնքային ծառայության պաշտոնում:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի` 330 000 (երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:
3. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի:
4. Աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը՝ համաձայն աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի:
5. Թագուհի Լյովայի Շուշանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: