Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԱՆԱՀԻՏ ՈՒՌՈՒՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 14-ի հայտը` որոշում եմ.
1. «ԱՆԱՀԻՏ ՈՒՌՈՒՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67119599) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ. Ջրաշեն 9-րդ փողոց 15» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 37 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: