Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2153608 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999KTWQB8M) և Մանվել Միշայի Մացակյանի (ծնված՝ 24․05․1977թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող 06-040-0123-0008 կադաստրային ծածկագրով 0,105 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 212,1 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնանցք, 12-րդ փողոց, 6 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1810):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: