Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերության, հիմք ընդունելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի 2024 թվականի հունիսի 25-ի հայտը` որոշում եմ.
1. «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին (ՀՎՀՀ 00445174) տալ «ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան 4» հասցեում գտնվող շինության ճակատային մասում 3,77քմ չափերով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ համաձայն էսքիզի, 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: