Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 3-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցեղ՝ Վ. Ապրեսյան/
2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
3)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
4)«Սպիտակ համայնքի 2023 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին
/Զեկուցեղ՝ Է. Խաչատրյան/
5)Սպորտի և մշակույթի բնագավառում ձեռքբերումներ ունեցած, Սպիտակ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խրախուսելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցեղ՝ Զ. Համբարյան/
6)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 73-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
7)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Գ․ Չոբանյան/
8)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Գ. Չոբանյան/
9)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0220-0012 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Գ. Չոբանյան/ |