Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով,հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0133-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,04752 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 2007 թվականին ինքնակամ կառուցված պարսպի և 2019 թվականին ինքնակամ կառուցված ծածկի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, ՌԻԳ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2023FD49DZ և Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999ZV5G885)՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող06-006-0133-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,04752 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող06-06-0133-0021 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,04752 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 23,30 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 16,30 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 6,70 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Սպիտակ համայնքի սեփականության իրավունքը:
4. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
5. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ս․Ավետիսյան փողոց, 134/1 ծածկ» հասցեն։
6. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
7. Իրավունքի պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած Մխիթար Մաթևոսի Մակարյանին (ծնված՝ 08.10.1975 թ․) օրինականացվածկառույցըևդրապահպանմանհամարանհրաժեշտհողամասըսահմանվածկարգովևգներովսեփականությանիրավունքովկամվարձակալությամբ ձեռք բերելու համար:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: