Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 934785 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06112SFTFHVA) և Սամվել Միշայի Ոսկանյանի (ծնված՝ 14․07․1980թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0080-0003 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 47,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 71,25 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին և 35,3 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 11-րդ փողոց, 22 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1815):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: