Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, հաշվի առնելով, որ գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական ակտ՝ Սպիտակի քաղաքապետի 2008 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 034/28-784 գրությունը, որն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ առ ոչինչ չի ճանաչվել` որոշում եմ.
1. Ալվարդ Սմբատի Մխիթարյանի՝ ք. Սպիտակում բնակարան արտահերթ ստանալու իրավունք ունեցողների հերթացուցակում ընդգրկելու մասին 2025 թվականի հունվարի 17-ի դիմումով հարուցված վարչական վարույթը կարճել:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Ալվարդ Սմբատի Մխիթարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: