Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի նիստի օրակարգը.

ՕՐԱԿԱՐԳ

1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2020 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները  հաստատելու մասին

/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/

2. Սպիտակ համայնքի սեփականության 2020 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Լ. Օհանյան/

3. «Սպիտակի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ն. Յարմալոյան/

4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող MERCEDES-BENZ S 600L մակնիշի ավտոմեքենան օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

5. Սպիտակ համայնքի ՈՒզբեկական թաղամասում գտնվող 06-006-0164-0008 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող բնակելի տունը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

7. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Ամալյա Հակոբի Գևորգյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

8. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Արմեն Գրիգորի Չոբանյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

9. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Կարինե Զարմաելի Դարչինյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

 10․ Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխությւոններ կատարելու մասին։

 /Զեկ․ Ա․ Գյուլազյան/

 

     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ


Նախագիծ կազմող ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱԳԻԿ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner