Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԲԵՍԹԳԱԶ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 10-ի հայտը` որոշում եմ.
1. «ԲԵՍԹԳԱԶ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 00927142) տալ «ՀՀ Լոռու մարզ Ղուրսալ համայնք 13-րդ փ. 3» հասցեում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: