Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2097903 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011YTVKT95) և Մելիք Հովիկի Հովհաննիսյանի (ծնված 24․12․1970թ․) ներկայացուցիչ Մարտուն Նշանի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 06-006-0020-0004 կադաստրային ծածկագրով 0,045 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող՝ 80,4 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ս․Ավետիսյան փողոց, 1-ին նրբանցք, 8 ավտոտնակ» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։