Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի թիվ 22-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 183 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 245 օրդերը և Իզաբելլա Վարդանի Լևոնյանի ներկայացուցիչ Գրիգոր Զաքարի Սիսակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21022024-06-0080 վկայական` տրված 21.02.2024 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Շ. Թորոսյան փողոց 4/2 շենք, 5 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Իզաբելլա Վարդանի Լևոնյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Իզաբելլա Վարդանի Լևոնյան - ինքը՝ ծնված 11.12.1983 թվականին,
2) Վարդան Սուրենի Լևոնյան - հայրը՝ ծնված 14.03.1958 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: