Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանի 2024թ սեպտեմբերի 2-ի զեկուցագիրը, տնտեսվար Արթուր Միքայելյանի նոյեմբերի 6-ի զեկուցագրերը, սանիտարական գրքույկներ, հաշվիչներ, թղթապանակներ և տնտեսական ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 35 700 ՀՀ դրամ:
2. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ տնտեսագիտական դասակարգման 4239 հոդվածից հատկացնել 4 000 ՀՀ դրամ:
3. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում» գործառական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» տնտեսագիտական դասակարգման 4261 հոդվածից հատկացնել 10 350 ՀՀ դրամ:
4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: