Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 113
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2024 թ.

06-097-0032-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,12219 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով և 16-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող բնակելի տան նկատմամբ թիվ ԼԴ4/0391/02/15 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 26-ի վճռով ճանաչվել է Գրիշա Սոսի Բաղրամյանի սեփականության իրավունքը, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 06-097-0032-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12219 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով թիվ ԼԴ4/0391/02/15 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 26-ի վճիռը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ–ի կողմից տրամադրած անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի հասցեավորման հայտը (քաղվածք՝ 06192YEHMDDE) և Գրիշա Սոսի Բաղրամյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վերականգնել հողհատկացման հիմքերը և ճանաչել Գրիշա Սոսի Բաղրամյանի ծնված՝ 24.02.1958թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող 06-097-0032-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12219 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Հաստատել անշարժ գույքի հատակագիծը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, Սարահարթ, 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 7 բնակելի տուն» հասցեն։

4. Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner