Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 հունիսի 2024 թ.

«ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի հունիսի 5-ի թիվ ՔՏՄ/19․9/13481-24 գրության հիման վրա Սպիտակ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Յուրիկի Սարգսյանի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0114-0011 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցում է 2 մետր լայնությամբ, 68 մետր երկարությամբ հենապատ, որի վերաբերյալ 2024 թվականի հունիսի 17-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191-րդ հոդվածով, 282-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 17-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2024 թվականի հունիսի 5-ի թիվ ՔՏՄ/19․9/13481-24 գրությունը, հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ առկա չեն հայտնաբերվել՝ որոշում եմ․

1․ «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։

2․ Կասեցնել ինքնակամ շինարարությունը։

3. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: 4. «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner