Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 0,066 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 86,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրված «Լոռու մարզ, Շիրակամուտի համայնք բնակելի տուն, 30/5» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 944407 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 061628QRLQEM) և Վաչագան Ազատի Գալոյանի (ծնված՝ 08․04․1956թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 0,066 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 86,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան առկա «Լոռու մարզ, Շիրակամուտի համայնք բնակելի տուն 30/5» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 4-րդ փողոց, 8 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1820):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: