Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Զարզանդ Վելիխանի Մանուկյանի դիմումով ներկայացվել էր չափագրություն, որտեղ շինությունների բնութագրում նշված էր 51,79 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ աստիճանահարթակ, այնուհետև ներկայացվել է նոր չափագրություն՝ համաձայն որի 2008 թվականին կառուցված աստիճանահարթակի մակերեսը փոխվել է 6,30 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ աստիճանահարթակի ՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, Զարզանդ Վելիխանի Մանուկյանին, Թամարա Կարապետի Ղազարյանին, Ռոման Զարզանդի Մանուկյանին, Պարույր Զարզանդի Մանուկյանին և Գրիգոր Զարզանդի Մանուկյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու, անշարժ գույքին հասցե տրամադրելու և անշարժ գույքի ճշտգրված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1107 որոշման 1-ին կետում գրված «51,79» թիվը փոխարինել «6,30» թվով, իսկ 6-րդ կետի 1-ին ենթակետում գրված «169 702,83» թիվը փոխարինել «40 079,89» թվով: