Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով՝ որոշում եմ.
1.2025 թվականի հունվարի 21-ին «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Քնարիկ Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2014 թվականի հուլիսի 14-ին կնքած թիվ 53 աշխատանքային պայմանագիրը: Վերջին աշխատանքային օր համարել 2025 թվականի հունվարի 20-ը: 2․Սահմանված կարգով ու ժամկետում կատարել վերջնահաշվարկ և վճարել: 3․Քնարիկ Գրիգորյանին՝ «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահի հետ կատարել հանձնում-ընդունում։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 20-ին։