Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 16-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 6981), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162FQ4KFDL) Վահան Լյովայի Կյուրեղյանի (ծնված՝ 21.03.1979 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի, Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0010-0003 կադաստրային ծածկագրով 0,202353 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղՇիրակամուտ, 11-րդփողոց, 31 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1820):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: