Այսօր: Հինգշաբթի, 2 Հունվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-006-1019-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,00049 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ, հաշվի առնելով, որ հողամասի վրա առկա է Արմինե Դարչինյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության շինության՝ խանութից 4,9 քառակուսի մետր մակերեսով հատված (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102022-06-0042 վկայական), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 01/11․1/15500-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ ՍԹ/16362-2024 գրությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 01/111․3/08418-2024 գրությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060113ZMJMSS)՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-1019-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,00049 հեկտար մակերեսով, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։

2. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-1019-0001 կադաստրային ծածկագրերով հողամասից առանձնացված 0,00049 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․Ավետիսյան փողոց, 3-րդ նրբանցք, 2» (փոստային դասիչը՝ 1801)։

3. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գայանե Չոբանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner