Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանի հավելվածի 11-րդ կետի՝ որոշում եմ.
1. 2022 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել մրցույթներ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.
1) բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-1),
2) բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-2),
3) բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-3),
4) բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-4),
5) բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 2.3-5):
2. Մրցույթներն անցկացնել Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում:
3. Մրցույթների անցկացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել հայտարարություն: