Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի ԹԻՎ 583 ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 583 որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163–րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խախտումներով, քանի որ Կադաստրի կոմիտեի 2024 թվականի հունիսի 18-ի թիվ ԱՏ-18062024-06-1057 և 2024 թվականի հունիսի 19-ի թիվ ԱՏ-19062024-06-0251 տեղեկանքների համաձայն կիսակառույց շինության նկատմամբ Սպիտակ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ, և Սպիտակ համայնքի ղեկավարը իրավասու չէ օտարել Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով չպատկանող գույք, բացի այդ որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի թիվ 157-Ա որոշման պահանջների խախտմամբ, որով անավարտ շինարարության բնակելի տները փոխանցվել են համայնքներին, դրանք կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու համար՝ որոշում եմ.

1. Անվավեր ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 11-ի «Ցոլակ Լևոնի Վարդանյանին աճուրդով անշարժ գույք օտարելու մասին» թիվ 583 որոշումը:

2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ Ցոլակ Լևոնի Վարդանյանին վերադարձնել Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 11-ի թիվ 583 որոշման մեջ նշված գույքը գնելու համար վճարած դրամական միջոցներն ամբողջությամբ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner