Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 180
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2024 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈԳԱՐԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԵՆՏՐՈՒՇ ՆԱՐԻԲԵԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 0,01934 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 և 06-030-0024-0001 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից առանձնացված հողամասի չափը կազմում է 0,11934 հեկտար, որից 0,1 հեկտարը Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,01934 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1990 թվականին կառուցված բնակելի տունը, անասնաշենքը, մառանը և զուգարանը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «ՌԻԳ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999NJB2MAQ) և Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի (ծնված՝ 25․05․1962թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 և 06-030-0024-0001 կադաստրային ծածկագրերով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,1 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 86,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 36,70 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի, 6,90 քառակուսի մետր մակերեսով մառանի և 2,90 քառակուսի մետր մակերեսով զուգարանի նկատմամբ։

2․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող 0,1 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,01934 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 17 871 ՀՀ դրամ (1 քմ 92,4 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին:

3․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանի կողմից տիրապետվող 0,11934 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 86,80 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 36,70 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի, 6,90 քառակուսի մետր մակերեսով մառանի և 2,90 քառակուսի մետր մակերեսով զուգարանին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Գոգարան, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 3 բնակելի տուն» հասցեն։

4․ Հաստատել Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող, 06-030-0024-0005 և 06-030-0024-0001 կադաստրային ծածկագերով հողամասերից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11934 հեկտար հողամասի հատակագիծը։

5․ Լենտրուշ Նարիբեկի Սահակյանին հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

6․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ՝ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Իննա Կարապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner