Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ 84-Ա որոշումը, 2024 թվականի հոկտեմբերի 14-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 8/1-1 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0508-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00353 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Ա․ Խնկոյան փողոց, 18/5 հողամաս» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-006-0508-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00353 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 70 600 (յոթանասուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամով, ավտոտնակ կառուցելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Մանվել Քաջևանի Սարոյանին (ծնված՝ 06․06․1969թ․)։
2. Մանվել Քաջևանի Սարոյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։