Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, համաձայն «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի, Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետի «դ» պարբերության, հիմք ընդունելով «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 22-ի հայտը` որոշում եմ.
1. «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 00125966) տալ «ք. Սպիտակ, Ս. Ավետիսյան փ. 309» հասցեում գտնվող խանութի ճակատային մասում 2,44 քմ չափերով արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն՝ համաձայն էսքիզի, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ: