Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 7-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1455), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999VXRCV7K) և Գառնիկ Գարեգինի Զարգարյանի ներկայացուցիչ Ռոման Մանվելի Մնոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող` 06-095-0034-0034 կադաստրային ծածկագրով 0,160 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 6-րդ նրբանցք, 8 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: