Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1395137 վկայականը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15122014-06-0008 վկայականը, և Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝06011UJXNZFW) և Ռոբերտ Վասպուրակի Սարգսյանի (ծնված՝ 12․11․1986թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Միավորել Ռոբերտ Վասպուրակի Սարգսյանին պատկանող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․,Հարավ-Արևմտյան թաղամաս, 11ա» հասցեում գտնվող 06-006-0061-0006 կադաստրային ծածկագրով 0,044 հեկտար մակերեսով և «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Հարավ-Արևմտյան 5-րդ փողոց, 8 բնակելի տուն» հասցեում գտնվող 06-006-0194-0005 կադաստրային ծածկագրերով 0,04 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության անշարժ գույքերը։
2. Սույն որոշման 1-ին կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․, Հարավ-Արևմտյան թաղամաս, 8 բնակելի տուն» հասցեն:
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման։