Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

«ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Սարգսյանի կողմից 2024 թվականի ապրիլի 26-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությունն օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու մասին՝ որոշում եմ.

1. «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությունն օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2024 թվականի մայիսի 7-ին, ժամը 15:00-ին:

2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել «ՋԻ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner