Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2024 թ.

06-006-0570-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0184 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի           1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ  կետով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով հաշվի առնելով,  որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական Կ-4 թաղամաս 23  հասցեում գտնվող 06-006-0570-0008 կադաստրային ծածկագրով 0,0184 հեկտար մակերեսով հողամասի վրա 2020 թվականին ինքնակամ կառուցված  բաց պատշգամբի, բնակելի տան, աստճանահարթակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ  11122019-06-0031 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023ZEZMBE, «Օյլա Տրանդաֆիլովա» ԱՁ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը ևԳայանե Սերվանտեսի Ջինդարյաին (ծնված՝ 28081977 թ) դիմումը՝ որոշում եմ.

1.   Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող,  06-006-0570-0008 կադաստրային ծածկագրով 0,0184 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի
վրա ինքնակամ կառուցված 31,403,67 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 20,16  քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 2,72 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 33,60 քառակուսի մետր մակերեսով  ջերմոցը,  48,30 քառակուսի
մետր մակերեսով  ծածկը, 47,56 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և  8,71 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը ճանաչել
օրինական։

2.   Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ
ճանաչել
Գայանե Սերվանտեսի Ջինդարյաին սեփականության իրավունքը։

3.  Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։

4.   Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

 5.  Գայանե Սերվանտեսի Ջինդարյաին՝

       1) համայնքի բյուջե վճարել 128 347,44 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

       2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Ե Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner