Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի հայտը` որոշում եմ.
1. «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 02703369) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Սուրեն Ավետիսյան 3» հասցեում գտնվող կրպակում (ոչ հիմնական շինություն՝ 6 քառակուսի մետր մակերես) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար: