Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով Վանուհի Վանիկի Միրզոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Վանուհի Վանիկի Միրզոյանին նշանակել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
3. Վանուհի Վանիկի Միրզոյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով և ամենամյա երկարացված արձակուրդ՝ 25 աշխատանքային օր տևողությամբ։
4. Աշխատանքային հարաբերությունների սկիզբը համարել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման օրը։
5․ Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի: