Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` որոշում եմ.
1․Փոփոխություններ կատարել Սպիտակ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 4-ի «Բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 322 որոշման մեջ՝
1) «Արտակ Մաթոսյան - Սպիտակ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ» բառերը փոխարինել «Արտակ Մաթոսյան – Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ» բառերով,
2) «Արմինե Արշակյան - աշխատակազմի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Արմինե Արշակյան - աշխատակազմի առաջատար մասնագետ» բառերով,
3) «Նորայր Յարմալոյան - աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Նորայր Յարմալոյան - աշխատակազմի գլխավոր մասնագետ» բառերով,
4) «Տիգրան Սաֆարյան - աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը փոխարինել «Դավիթ Թումանյան - աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով,
5) «Քնարիկ Պետրոսյան - Սպիտակ համայնքի ղեկավարի օգնական» բառերը փոխարինել «Քնարիկ Պետրոսյան - աշխատակազմի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով։