Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 672156 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072L63GXBF) և Վրույր Ահարոնի Տոնոյանի ներկայացուցիչ Կարապետ Հովհաննեսի Մազմանյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0003-0001 կադաստրային ծածկագրով 0,357 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 8-րդ փողոց, 16 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: