Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Կարեն Անտոնյանի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 02/27․1/6204-2024 գրությունը ՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2023 թ. մայիսի 5-ին տրամադրված թիվ 22 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել 12 (տասներկու) ամիս:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե.Գրիգորյանի վրա: