Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 22082024-06-0026 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝06022CUUVE9M) և Աիդա Սամվելի Սաֆարովայի ներկայացուցիչ Իրինա Ռոմելսի Մարտիրոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0033-0002 կադաստրային ծածկագրով 0,158 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհոովիտ, 6-րդ փողոց, 19 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1817)։
2.Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: