Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



03 հոկտեմբերի 2024 թ.

ԹԱՄԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը 2024 թվականի սեպտեմբերի 17-ին Սպիտակ համայնքի ղեկավարին ներկայացրել է վարչական բողոք՝ խնդրելով անվավեր ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 152 կարգադրությունը։ Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 152 կարգադրությամբ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն՝ կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական տույժը վարչական կարգով բողոքարկելու իրավական հնարավորություն առկա չէ, ուստի Թամարա Մինասյանը իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը վարչական կարգով բողոքարկելու իրավունք չունի։ «Վարչարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: «Վարչարարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի անհրաժեշտ նախապայմաններ են հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու և արտաքին ներգործություն ունենալու հանգամանքը։ Տվյալ պարագայում Սպիտակ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ 152 կարգադրությունն ընդունող մարմինը թեև հանրային իրավունքի սուբյեկտ է, սակայն ընդունված իրավական ակտը մասնավոր՝ աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում է ընդունվել և արտաքին ներգործություն չունի, քանի որ դրա ներգործությունը տարածվում է այն ընդունող մարմնին ենթակա աշխատողի վրա։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով՝ որոշում եմ․

1․ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի վարչական բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner