Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 8-ի տեղեկանքը, հաշվի առնելով, որ Կոյրուն Միշայի Պապոյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող 06-052-0141-0006 կադաստրային ծածկագրով հողամասի 2008-ից 2020 թվականների հողի հարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է երեսուներեք հազար երեք հարյուր քառասունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ քսանմեկ հազար յոթ հարյուր վաթսունութ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնմեկ հազար հինգ հարյուր յոթանասունվեց ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Կոյրուն Միշայի Պապոյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել երեսուներեք հազար երեք հարյուր քառասունչորս ՀՀ դրամ, որից ապառք քսանմեկ հազար յոթ հարյուր վաթսունութ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնմեկ հազար հինգ հարյուր յոթանասունվեց ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Կոյրուն Միշայի Պապոյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: