|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 նոյեմբերի 2024 թվականի N |
«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՍ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-006-0490-0020 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,09093 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման հաստատված փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27022024-06-0010 վկայականը և «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՍ-Ի կողմից ներկայացված նախագծման թույլտվության հայտը՝ որոշում եմ. 1. «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» ԱՍ-ին սեփականության իրավունքով պատկանող, 06-006-0490-0020 կադաստրային ծածկագրով 0,09093 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը տրամադրել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|