Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 928576 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 061126JLMPXH) և Մարինե Հմայակի Սմբաթյանի (ծնված՝ 30․07․1984թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող 06-052-0044-0013 կադաստրային ծածկագրով 0,094 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Կաթնաջուր, 9-րդ փողոց, 2 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1815):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: