Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերության, հիմք ընդունելով «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 13-ի հայտը` որոշում եմ.
1. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 02847546) տալ «ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Երևանյան խճուղի 81» հասցեում գտնվող հեղուկ վառելիքի լցման կայանում ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: