Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՄԿՐՏԻՉ ՄԱԿԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի նոյեմբերի 28-ի հայտը` որոշում եմ.
1. «ՄԿՐՏԻՉ ՄԱԿԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 83342173) տալ «ՀՀ Լոռու մարզ համայնք Քարաձոր Լենինականի խճուղի թիվ 2 ավտոիջևանատեղի և բենզալցման կայան» հասցեում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: