Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ԱՆԱՀԻՏ ԶԱՎԵՆԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 06-028-0118-0002 ԵՎ 06-028-0118-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15122023-06-0061 և 15122023-06-0049 վկայականները, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999N9XU5QC) և Անահիտ Զավենի Ղուկասյանի (ծնված՝ 09․09․1965թ․) դիմումը՝ որոշում եմ.

1. Միավորել Անահիտ Զավենի Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Գեղասար 1 հողամաս» և «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Գեղասար 2 հողամաս» հասցեներում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 06-028-0118-0001 և 06-028-0118-0002 կադաստրային ծածկագրերով 0,61 և 0,402892 հեկտար մակերեսով հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասերը։

2. Սույն որոշման 1-ին կետով միավորված անշարժ գույքին տրամադրել «Համայնք Սպիտակ, գյուղ Գեղասար, 1-2 հողամաս» հասցեն։

3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարինե Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner