Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0471/05/23 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2024 թվականի հուլիսի 11-ի վճիռը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Հովհաննես Սեդրակի Մուրադյանի ներկայացուցիչ Մակիչ Մանուչարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0130-0031 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,19818 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հովհաննես Սեդրակի Մուրադյանին ծնված՝ 27․05․1964թ.):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0130-0031 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,19818 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը:
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: