Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման 8-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի վարչական ղեկավար Միքայել Պապոյանի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի զեկուցագիրը, Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրի վարչական շենքի համար գազի հաշվիչ ձեռք բերելու համար՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Վարչական սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման 5122 հոդվածով նախատեսված միջոցներից 45 000 ՀՀ դրամ տեղափոխել նույն գործառական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական դասակարգման 5129 հոդված:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: