|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 նոյեմբերի 2024 թվականի N |
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի
ԹԻՎ 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի թիվ 53 որոշմանը կից ցուցակում Ռուզան Վաղոյի Ստեփանյանի (ծնված 03․05․1971թ․, մահացած 01․03․2024թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Վաղինակի», հիմք ընդունելով Ռուզան Վաղոյի Ստեփանյանի մահվան վկայականը և Ռուզան Վաղոյի Ստեփանյանի որդու՝ Արման Սամվելի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ. 1. Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 5-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Չարենցի և Ոփյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները` որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 53 որոշմանը կից ցուցակի 128-րդ տողում գրված «Վաղինակի» բառը փոխարինել «Վաղո» բառերով։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(708.82 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|