Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերով, որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, 18-րդ կետի բ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ և 58-րդ կետերով, հաշվիառնելով, որ Մխիթար Մաթևոսի Մակարյանինսեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0133-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,04100 հեկտար մակերեսով հողամասի վրա 2007թվականին ինքնակամ կառուցված ծածկի և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 614316 վկայականը Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20234CFBTQ, ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, ՌԻԳ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 069998QMMQLC) և Մխիթար Մաթևոսի Մակարյանի(ծնված՝ 08․10․1975 թ․)դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0133-0021 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնցված 0,04100 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0133-0021 կադաստրային ծածկագրով հողամասից
առանձնացված 0,04100 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 122 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 1,9 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Մխիթար Մաթևոսի Մակարյանի սեփականության իրավունքը։
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ, Ս․ Ավետիսյան փողոց, 134/2 բենզալցակայան» հասցեն։
5. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։
6. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
7․ Մխիթար Մաթևոսի Մակարյանին՝
1 համայնքի բյուջե վճարել 302 903 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:
2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
8․Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: