Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1.Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման 4111 հոդվածից Տեղական ինքնակառավարման օրվա 28-ամյակի կապակցությամբ Սպիտակի համայնքապետարանի աշխատողներին վճարել 28000-ական ՀՀ դրամ լրավճար՝ համաձայն հավելվածի: 2.Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: