Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Հովհաննես Նազարյանի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանի՝ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավարի ոչ իրավաչափ անգործության արդյունքում Հովհաննես Նազարյանին պատճառված 3 000 000 ՀՀ դրամ հատուցելու մասին դիմումի քննարկման համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստաթղթեր՝ որոշում եմ.
1. Հովհաննես Երջանիկի Նազարյանի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանի 2024 թվականի հունիսի 24-ի՝ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավարի ոչ իրավաչափ անգործության արդյունքում Հովհաննես Նազարյանին պատճառված 3 000 000 ՀՀ դրամ հատուցելու մասին դիմումի քննարկումը երկարաձգել և դիմումի քննարկման օր նշանակել 2024 թվականի օգոստոսի 2-ին, ժամը 16:00-ին: