Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի նոյեմբերի 25-ին տրված վկայագրերը (գրանցված են սեղանամատյաններում N 3159, N 3160), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072BKB7RBV) և Շիրակ Գեվորկի Պարսամյանի ներկայացուցիչ Սամվել Գևորգի Պարսամյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0050-0004 կադաստրային ծածկագրով 0,174 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 27-րդ փողոց, 8 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: