Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16032023-06-0039 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060114DA5UFW) և Աշոտ Վլադիմիրի Դանիելյանի (ծնված՝ 12․09․1959թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0011-0001 կադաստրային ծածկագրով 0,1502 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 232,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Համայնք Սպիտակ Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 53/1 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: